Ստեղծելով Լուծումներ

Մենք պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա ստեղծելու լուծումներ` ապահովելով Ձեր կազմակերպության ծաղկուն ապագան։

Պրոեկտի մասին

Process.am-ի ստեղծման գաղափարը ծնվել է 2017թ-ին մի պարզ հարցաթերթիկից, որի նպատակն էր՝ բարձրացնել տարածաշրջանում Agile մեթոդաբանությամբ աշխատող կազմակերպություններում վերոհիշյալ մեթոդը կիրառելու հմտությունները, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակման նպատակով կազմակերպված հանդիպումներ այդ մասնագետների հետ։ Սակայն այս հարցաթերթիկը մասնավորապես 7-րդ հարցը շատ ավելի խորը խնդիրներ բացահայտեց տարածաշրջանում Agile-ի կիրառման շրջանում քան մենք կարող էինք կանխատեսել։ Այդ հարցի միջոցով Հայաստանում լավագույն մասնագետները 10 բալանի սանդղակով միջինում 5,62 միավոր գնահատեցին իրենց իսկ կատարած աշխատանքը։ Այտեղից էլ ծագեց գաղափար․ ստեղծել կազմակերպություն, որը կօգնի ինչպես Startup-ներին և ՓՄՁ-ներին, այնպես էլ մեծ կազմակերպություններին ներդնել Agile-ը իրենց կազմակերպություններում, որպես հիմնական ղեկավարման միջոց և տրամադրել համապատասխան ծրագրային աջակցություն։
Չնայած շատ զարգացած երկրներում Agile-ն արդեն ներկան է, մեր տարածաշրջանում այն դեռ ապագան է։ Այն դեմ է ղեկավարման կոշտ համակարգերին, ինչպիսին առաջարկում է ավանդական Waterfall մեթոդը։ Այստեղ երկուսը մեկում է․ բոլորը հավասար են և չնայած կանոնավոր կերպով իրականացվող աշխատանքներին, այստեղ չկան կանոններ։ Միակ կանոնը՝ ժամանակին մատակարարել պատրաստի ծառայություն՝ առանց գերազանցելու սահմանված բյուջեն։
Մենք դեռ «գաղափարի ստեղծման» փուլից մինչև «ամբողջովին գործող» փուլ, հաստատուն քայլերով մեր ճանապարհն անցնում ենք մեր իսկ հաճախորդների հետ, օգնելով նրանց ներդնել Agile մեթոդաբանությունը, որն էլ իր հերթին դառնում է կազմակերպության հաջողությունների ամենակարևոր գրավականներից մեկը։

Նպատակ

Մեր նպատակն է առաջարկել կազմակերպություններին հնարավորինս արդյունավետ ղեկավարման մեթոդներ և ծրագրեր` կազմակերպության ներքին գործընթացների ուսումնասիրության և յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելու հիման վրա: Այսպիսով օգնելով ցանկացած կազմակերպության հասնել իր գործունեության արդյունավետության մաքսիմալին ՝  օգտագործելով բոլոր հնարավոր և անհրաժեշտ գործիքներն ու մեթոդները։

Արժեքներ

Նվիրվածություն, համարձակություն, կենտրոնացված աշխատանք, թափանցիկություն և ամենակարևորը հարգանք միմյանց և հաճախորդների նկատմամբ։

Ռազմավարություն

Հետևելով մեր նպատակին, սակայն միևնույն ժամանակ հիմք ընդունելով Agile մեթոդաբանությունը` մենք անհատականացնում ենք մեր կողմից առաջարկվող ծրագրերը` հիմնվելով կազմակերպությունների առանձնահատկությունների և ներքին գործընթացների իրականացման ձևի վրա:
Process.am-ը պատրաստ է աջակցել յուրաքանչյուրին և իր նպատակներին հասնելու ճանապարհին չունի սահմաններ կազմակերպության աշխատանքային ոլորտի, դրա ծավալի, առկա գործընթացների քանակի, ծրագրային առաջարկների և ոչ էլ օպտիմիզացման ուղղությունների համար:

Գաղափարախոսություն

Լավ գիտակցելով արդի շուկայական և քաղաքական խնդիրները, մենք գաղափարը վերածում ենք մրցունակ կազմակերպության, իսկ կազմակերպությունը ներքին բարձր արժեքներով հագեցած և մաքսիմալ ավտոմատացված կենդանի օրգանիզմի։ Մենք պարտավորություն ենք վերցրել օգնել անձանց և կազմակերպություններին՝ նրանց հետ կիսելով մեր գիտելիքները և համաշխարհային առաջատարների փորձը։
Մեր ծառայությունները չափազանց տարբեր են, և լիարժեք հարմարեցվում են հաճախորդի պահանջներին՝ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ ցուցաբերելով անհատական մոտեցում՝ հիմք ընդունելով այդ կազմակերպության գործունեության ձևը կամ մշակույթը։
Մեր թիմը ձևավորվել է երազանքներից, պատասխանատվությունից և հարգանքից միմյանց և գործի նկատմամբ։ Թիմում ներգրավված անձինք պատրաստ են հաղթահարել ցանկացած փորձություն և հասնել նպատակադրված արդյունքին։

Մեր աշխատանքները

Agile Builders Armenia

Agile Builders Armenia

24/04/2018

Մեր գերազանց գործընկերները