<<Անհրաժեշտ է կարգապահություն, չափանիշները առավել բարձր վարկանշով դարձնելու և առավել շատ ջանասիրություն տվյալների հավաքագրման և վերլուծման համար>> Սառա Լեռչ։

Անձնական ստարտափ ստեղծելիս ծայրահեղ կարևոր է ֆինանսական հատվածը ոչ միայն հաշվապահական գործընթցներում, հարկերում, աշխատավարձներում, անձնակազմին, օգուտներին և ապահովագրությանը, այլ առավել ևս ֆինանսավորման և Ձեր կազմակերպության սեփականության վերաբերվող հարցերում։ Ֆինանսավորումը և սեփականությունը կարևոր են Ձեր ստարտափի բոլոր էտապներում, մասնավորապես թե ինչպես էք դուք ամեն էապից հետո փնտրում նոր ֆինանսավորում, սակայն առավել կարևոր է, որ դուք կարողանաք հասնել հաջողության ամենասկզբից, հետևելով KPI-ում առկա կարևոր ցուցումներին։
Այստեղ կարող էք գտնել վերը նշված կարևոր բիզնես-ցուցանիշներից յոթը, որոնց միջոցով կկարողանաք հսկել էֆեկտիվության փոփոխությունը, Ձեր աճի աջակցությունը և Ձեր հավաքած գումարների արդարացիությունը:

• Շահույթ Վաճառքից

Միայն այն փաստը, որ դուք բանկում գումար ունք դեռ բավկան չէ: Դուք պետք է չափեք Ձեր վաճառքները` եկամուտը որը դուք ստանում եք , երբ հաճախորդը գնում է Ձեր ապրանքը կամ հերթագրվում է Ձեր ծառայություններին: Այնուհետև դուք պետք է տեսնք թե ինչու են Ձեր գումարները աճում կամ նվազում: Գնահատելով վաճառքից ստացված եկամուտները, նայեք Ձեր գներին, տարվա տրենդերին և Ձեր մարկետինգին: Իմացեք կոնկրետ ասպարեզը և այն, ինչը կարող է ազդել Ձեր վաճառքների վրա: Դա մոնիտորինգի կարևորագույն կետերից է , քանի որ դա հնարավորություն կտա ձեզ իմանալ արդյոք Ձեր ստարտափը կլինի հաջողած թե ոչ:

• Տարեկան Եկամտի Նորմա

Հաջորդը, որ դուք կցանկանաք տեսնել, թե ինչպես է մասշտաբավորվում Ձեր բիզնեսը: Դա Ձեզ կօգնի գնահատել թե ինչպես են Ձեր վաճառքները զարգանում կոնկրետ ժամանակաի ընթացքում:
Երբ գործը հասնում է կանխատեսնամ ստեղծմանը և շաբլոնի ստացմանը, Ձեր եկամուտները կարող են օգնել` դուք կկարողանաք համապատասխան ձևով կարգաբերել գները և մարկետինգային ռազմավարությունները:
Ձեր եկամուտը մի տարվա ընթացքում հաշվարկվում է հետևյալ կերպ`պետք է բազմապատկել անցյալ ամսվա թվերը տասներկուսով:

• Հաճախորդների Հավատարմություն

Հաճախ մոռացվող չափանիշ բիզնեսի նոր տերերի համար` հաճախորդների հավատարմությունը Ձեր հաջողության ամենակարևոր գրավականն է: Վերջ ի վերջո ավելի հեշտ է պահել հին հաճախորդին, քան ձեռք բերել նորը: Որպես ստարտափի հիմնադիր Ձեր նպատակն է կառուցել հաճախորդների հավատարմություն, որպեսզի նրանք նորից և նորից գնեն ու գնեն և իվերջո նրանք կդառնան Ձեր բռենդի դեսպանները և կառաջացնեն նոր բիզնես:
Ինչպե՞ս եք դուք գնահատում հաճախորդների հավատարմությունը։
Դիտարկենք հետևյան ռազմավարությունները`

  • Հավատարմությունը խրախուսող ծրագրեր
  • Հարցումներ հաճախորդների շրջանում
  • Հաճախորդների վարքի վերլուծություն
  • Հետադարձ կապ գնումների փուլում

Տիրապետելով այս ցուցանիշներին դուք կկարողանաք կառուցել դինամիկ աճ Ձեր բիզնեսի համար։

• Հաճախորդների Ներգրավման Արժեք

Երբ դուք գիտեք այս ցուցանիշները, դուք գիտեք թե ինչ արժե նոր հաճախորդ ձեռք բերելը: Դա իր մեջ ներառում է Ձեր ողջ մարկետինգը:
Այդ արժեքը օգնում է Ձեզ որոշել Ձեր մարկետինգաըին քայլերի գինը և արդյոք դրանք շատ թանկ կամ նկատելի են: Դուք կարող եք սպասել, որ Ձեր հաճախորդի արժեքը կնվազի Ձեր բիզնես աճին զուգահեռ, իսկ մարդիկ ավելի շատ կիմանան Ձեր բրենդի մասին :
Դուք որոշում եք հաճախորդ ձեռք բերելու գինը բաժանելով Ձեր ընդհանուր ծախսերը որոշակի ժամանակահատվածում ձեռք բերած նոր հաճախորդների թվին:

• Ծախսի Արագություն

Դուք ցանկանու՞մ եք իմանալ որքան գումար է դուրս գալիս Ձեր դռնից ամեն ամիս։ Աշխատավարձ, հարկադիր ծախսեր, մարկետնգ և այլ ծախսերը կազմում են ծախսի արագության ցուցանիշը:
Գումարի արտահոսքի դեպքում այս ցուցանիշը ունի որոշիչ դեր Ձեր հաջողության համար, դա հիմնական պատճառն է որի պատճառով ստարտափները անհաջողության են մատնվում: Ձեր ֆինանսավորողները իրոք ուզում են իմանալ Ձեր ծախսային արագությունը: Նրանք ուզում են իմանալ, երբ դուք կսկսեք շահույթ ստանալ, կամ կստանաք արդյոք:

• Շահույթ և Կորուստ

Այս ցուցանիշը կօգնի որոշել արդյոք Ձեր ապրանքները և գանձված գումարները համապատասխան են: Երբ դուք հաշվում եք Ձեր շահույթները և կորուստները, դուք ցանկանում եք ներառել որոշ գործողությունների ֆիքսված և փոփոխական ծախսերը: Իմացեք ինչքան եք ծախսում և կորցնում ամեն ամիս:
Իմացեք ինչքան եք ծախսում և որքան է դուրս գալիս դռնից վարձակալման, կոմունալ ծախսերի, ապահովագրության, հարկերի մարկետինգի և աշխատավարձի համար:

• Աշխատաժամեր

Ինչքա՞ն ժամանակ Ձեր աշխատակիցները պետք է կատարեն ինրենց աշխատանքը։

Դուք կարող եք վիճել, թե աշխատակիցների աշխատավարձը բիզնեսի վարման ամենա թանկ մասերից մեկն է, այդ պատճառով այս հարցում դուք պետք է բարձունքում մնաք: Օգտագործեք այս ցուցանիշները Ձեր պրոցեսսների ճիշտ կարգավորման համար: Աշխատավարձի գագաթնակետին մնալը կարևոր է առաջընթացը շարունակելու համար: