Ֆեյսբուքը թողարկում է ծանոթությունների հարթակ

Ֆեյսբուքը կինտեգրի օնլայն ծանորությունների ֆունկցիան իր հավելված։ Ֆունկցիան, որը կոչվում է Dating Home, հասանելի կլինի և հասանելի է սեղմելով Ֆեյսբուքի հավելվածի վերին աջ անկյունում գտնվող փոքրիկ սրտիկին։ Օգտատերերը, որոնք կստեղծեն պրոֆիլ ծանոթությունների հարթակում, կկարողանան ստեղծել նոր ծանոթություններ նրա միջոցով։

Միտքը սխալ չհասկանալու համար Ցուկերբերգը ասել է․ «Դա ստեղծվել է երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելու, այլ ոչ թե ուղակի կապերի համար։»

Ծանոթությունների հարթակի մասին ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։

Դիտել երեկույթը

Ցուկերբերգը հայտարարել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս դիտել վիդեոներ ընկերների հետ շփման ժամանակ։

Նոր ֆունկցիան մատնանշելով, նա նույնիսկ ծիծաղել է իր վրա, մեջբերելով ոչ վաղ անցյալում կոնգրեսում իր տված ցուցմաունքները։

«Ենթադրենք, Ձեր ընկերը ցուցմունք է տալիս կոնգրեսում։ Դուք կարող եք միասին ծիծաղել, կամ լացել։ Իմ ընկերներից մի քանիսը իրականում դա արել են։ Եկեք դա չկրկնենք մոտակա ժամանակներում» ասաց նա։

Instagram-ում և WhatsApp-ում հասանելի կլինի խմբակային վիդեոչատը

Facebook Messenger-ը թույլ է տալիս օգտատերերին շփվել միաժամանակ մի քանի հոգու հետ, բայց կազմակերպությունը հայտարարել է, որ Instagram-ը և WhatsApp-ը նույնպես կստանան այդ հնարավորությունը։
(նշված կազմակերպությունները պատկանում են Ֆեյսբուքին)

Instagram-ում օգտատերերը կարող են փոքրացնել վիդեոն և միաժամանակ դիտելով այն օգտվել Instagram-ից։

Oculus Go-ի ժամանակն է

Ֆեյսբուքի անկախ գործող Oculus Go ականջակալների վաճառքը սկսվել է երեքշաբթի։ Դա կարժենա 199$: Ի տարբերություն գոյություն ունեցող Oculus VR-ի, նոր Oculus Go ականջակալները չեն պահանջում միացում համակարգչին։

Ուղեկցելով ապարատային ապահովումը, Ֆեյսբուքը նաև հայտարարել է Oculus TV ֆունկցիան, որը կտանի օգտատերերին վիրտուալ հյուրասենյակ, որտեղ նրանք կկարողանա դիտել ESPN, Netflix, Hulu, և Showtime հաղորդումները համատեղ։

Ձևափոխել հին նկարները վիրտուալ աշխարի

Այս էկսպերեմենտային ֆունկցիան կարելի է ասել ամենահիանալի գաղափարներից էր, որ հայտարարել է Ֆեյսբուքը։

Կազմակերպությունը օգտագործում է մեքենայական ուսուցման տեխնոլոգիա, որը կոչվում է “point-cloud reconstruction”, երկուական նկարները և վիդեոները վերամշակելու և 3D-ի վերափոխելու համար։

«Դուք հայտվում եք VR միջավայրում, և դուք նորից այնտեղ եք, քայլում եք այդտեղ, նայում եք Ձեր կողքերը։ Կտեսնեք վայրեր, որտեղ տեղի են ունեցել Ձեր հիշողությունները» ներկայացման ժամանակ ասել է Ֆեյսբուքի ներկայացուցիչը։ Ֆեյսբուքը չի տրամադրել ոչ մի ժամանակային սահման, թե երբ այս ամենը հասանելի կլինի։

Ֆեյսբուքը ավելացնում է Downvote-ներ

Այժմ օգտատերերը կարող են հետևել և թողնել մեկնաբանություններ ֆեյսբուքում, ազդելով այն հերթականության վրա, ըստ որի նրանք հայտնվում են հազորդագրության տակ։ Այս ֆունկցիան խնդրել էին օգտատերերը, և ինչպես երևում է պլատֆորման վերջապես կօգտագործի Reddit-like ֆունկցիան։

Messenger-ը կստանա մեծ հարդարում

Ֆեյսբուքի Messenger-ը կունենա մեծ փոփոխություններ դիզայնի հետ կապված,որը կդարձնի հավելվածը ավելի բարդ և խառնաշփոթային։

Թարմացումը, որը «շուտով» կլինի, հեշտացնում է հավելվածի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը սոց․ ցանցում, առանձնացնելով հատուկ տարածք խաղերի և տեսախցիկի համար , կենտրոնացնելով ուշադրությունը շփման վրա, ներառելով նոր ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է թարգմանել հաղորդագրությունները տարբեր լեզուներով և մեծացնել ինտերնետ առևտրի հավանականությունը։ Ըստ մի քանի նկարների նոր տարբերակը մուգ երանգներ ունի։

Առևտրի նոր ձև Messenger-ում

Ֆեյսբուքը ինտեգրում է հավանականությունը մեծացնելու միջոց Messenger-ում, գնումների նոր եղանակներ ավելացնելու համար։

Messenger-ի տնօրեն Դավիդ Մարկուսը ներկայացրել է Nike-ի նոր սպորտային կոշիկների դեմո-տարբերակը, որը հայտնվել էր հազորդագրությունների փոխանակման հավելվածում․ Օգտատերերըը հատուկ կոդի միջոցով կարող են մեծացնել մասշտաբը և ուսումնասիրել նոր սպորտային կոշիկները, կիսվել դրանով իրենց ընկերների հետ և գնել դրանք մեկ սեղմումով։

Արհեստական ինտելեկտ և ատելի ճառ

Ֆեյսբուքի և hate speech-երի շարունակական և բարդ կռվում , կազմակերպությունը հայտարարեց, որ ԱԻ տեխնոլոգիան գտնում է այն կոնտենտը, որը պարունակում է hate speech-եր, մինչև դրա հայտարարումը։ Ավելի քան 2 միլիարդ օգտատերերի հետ աշխատանքում այս պրոցեսը կարող է ունենալ մեծ էֆֆեկտիվություն։

Սակայն Ֆեյսբուքը ընդունել է , որ իրեն ինչպես նախկինում անհրաժեշտ են մարդկային մոդելներ, ուսունասիրելու hate speech կոնտենտը, որպեսզի նա սխալմամբ չարգելափակի այն հայտարարությունները որտեղ առկա չեն կամ դատապարտում են hate speech-երը։

Ինչպես Ցուկերբերգը նշել էր անցյալ ամիս, երբ քննարկում էին այս թեման՝ ավելի հեշտ է ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կհայտնաբերի թերություններ, քան hate speech-եր։

Բարի գալուստ facebook.ai

Ֆեյսբուքը հետազոտողներին ներկայացրեց արհեստական ինտելեկտի մի քանի նոր գործիքներ բաց կոդով, և նոր հիասքանչ օնլայն-կենտրոն Facebook.ai ՝ գործիքներին հասանելիություն ստանալու համար։

Կազմակերպությունը ընդլայնել է իր բաց կոդով առաջարկները ծրագրավորողների համար, որոնք աշխատում էին մեքենայական ուսուցման, նեյրոնային ցանցերի և արհեստական ինտելեկտի հետ, նորառյալ AI framework PyTorch 1.0. նոր տարբերակը։

Աշխարհի լավագույն նկարների ճանաչման համակարգը

Ֆեյսբուքում ներդրված համակարգչային ուսուցման կենտրոնի տնօրեն Սրինիվաս Նարայանան ասել է , որ կազմակերպությունը մշակել է աշխարհում լավագույն համակարգը նկարների ճանաչման համար, օգտագործելով միլիարդավոր բաց հասանելիություն ունեցող նկարներ և հեշթեգեր Instagram-ից։

Բացակայող գործառույթ․ Խելացի Օգնականը

Կային շատ ակնկալիքներ կապված ֆեյսբուքի խելացի օգնականի հետ, որը պետք է լիներ ի պատասխան Amazon Echo, Google Home և նմանատիպ այլ պրոդուկտներին։ Ֆեյսբուքի տարբերակը պետք է ունենար ներկառուցված էկրան և իսկզբանե  պետք է առաջինը ներկայացվեր կոնֆերասի ժամանակ։

Սակայն, ըստ վերջին հայտարարությունների, Ֆեյսբուքը պրոդուկտի ներկայացման վերջին պահին չեղարկել է սարքի ներկայացումը անհանգստանալով, որ պրոդուկտը կարող է առաջ բերել գաղտնիությանը վերաբերվող խնդիրներ այն դեպքում, երբ կազմակերպության համար ժամանակաշրջանը համարվում է զգայուն։