Հաճախ Տրվող Հարցեր

Ինչո՞վ ենք տարբերվում մրցակիցներից։

Ակտիվ մրցակիցները ունեն շատ նեղ մասնագիտացումներ (Խանութներ, Հյուրանոցներ, Ռեստորաններ)։ ՄԵնք տարբերվում ենք մեր բազմակողմ ուղղվածության ծառայություններով՝ հասանելի բիզնեսի բոլոր տեսակներին։
Ինչպես նաև մենք Կովկասյան տարածաշրջանում առաջին բիզնես ավտոմատացման ծառայություններ մատուցող կազմակերպությունն ենք, որը շեշտը դրել է Agile պրոեկտների ղեկավարման մեթոդաբանության վրա։

Ի՞նչ ծագում ունի կազմակերպությունը։

Կազմակերպությունը հիմնադրվել, գրանցվել և գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Կազմակերպության ծագումը Հայկական է։

Արդյո՞ք բոլոր ծառայությունները անվճար են նոր գաղափարների համար։

Այո։ Այնուամենայնիվ այս կետը ենթադրում է ինդիվիդուալ վճարային մոտեցում առաջին եկամտի ժամանակ։

Ու՞ր են ուղղված նվիրաբերությունները։

Նվիրաբերություննները ուղղված են հաճախորդների՝ կազմակերպության խորհրդի կողմից հաստատված գաղափարների իրագործմանը։ Կազմակերպությունը պլանավորում է նաև ծախսել գումարը նոր շուկաներ նվաճելու և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գալու ուղղությամբ։

Արդյո՞ք ամպային ծառայությունները ապահով են։

Այո։ Ներկայումս ամպային ծառայությունները համարվում են ամենատարածված աշխատանքային գործիքները՝ ինչպես նորաստեղծ կազմակերպությունների, այնպես էլ հսկա կորպորացիաների համար։
Դա է վկայում նման ծառայություններ մատուցող կորպորացիաների (Amazon, Google, Microsoft) տարեկան եկամտի եռակի աճը։

Արդյո՞ք տվյալները ապահով են հայտնի ծրագրերը կիրառելիս։

Այո։ Մոնք առաջարկում ենք իրականացնել տվյալների վերլուծությունը այնպիսի ծրագրերով, ինչպիսիք են Microsoft Power BI, Tableau, Dundas BI և այլն։ Նման ծրագրերը աշխատում են առանց միացնելու տվյալների սեգմենտը համացանցին։ Ծրագրերի միակ սեգմենտը, որը միանում է ցանցին, դա իդենտիֆիկացիոն և հաշվի գրանցման սեգմենտն է։

Արդյո՞ք հնարավոր է կիրառել Agile-ը պրոցեսային կազմակերպություններում։

Այո։ Մենք առաջարկում ենք նոր մոտեցում, որի դեպքում Agile-ը չունի սահմաններ։ Մնացածը կներկայացնենք սուրճի սեղանի շուրջ։

Արդյո՞ք խորհրդատվությունը անվճար է։

Այո։ Մենք ուրախ կլինենք կիսել մեր լավագույն փորձը Ձեզ հետ։ Մենք կարծում ենք, որ Դուք մեզ երբեք չեք լքի, մեզ լսելուց հետո։

Ինչպե՞ս կարող ենք ծանոթանալ մատուցած խառայությունների ամբողջական ցանկին։

Քանի որ մատուցվող ծառայությունների ամբողջական ցանկը շատ մեծ է, դուք կարող եք կապնվել մեզ հետ։
Միևնույն ժամանակ դուք կարող եք ուսումնասիրել ոչ լիարժեք ցանկը այստեղ։

Ինչպե՞ս կարող ենք շփվել Process.am թիմի հետ։

Մենք պատրաստ ենք երազել, պլանավորել և իրագործել Ձեր գաղափարները Ձեզ հետ ցանկացած ժամի և վայրում։ Ուղղակի ազատ զգացեք զանգահարել մեզ
+(374)91050520 համարով, կամ ուղղակի սեղմել այստեղ, որպեսզի մի բաժակ սուրճ վայելել մեզ հետ։